Brandon Academy Overview
- Website
- brandonacademy.am
- Industry
- Advertising Services
- Employees
- 6
- Founded
- 2023
- NAICS
-
Marketing Consulting Services
About Brandon Academy
Բարի գալուստ Brandon Academy: Brandon Academy-ի հիմքն է հանդիսանում Brandon Marketing Agency-ն: Բրենդինգի, վեբ ծրագրավորման, մարքեթինգի և թվային մարքեթինգի ոլորտում 10 տարիների ընթացքում կուտակած փորձով, հմտություններով և գործնական գիտելիքներով պատրաստ ենք կիսվել այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են հմտանալ իրենց մասնագիտության մեջ կամ սովորել նոր նասնագիտություն: Բրենդոնը տարիներ առաջ ունեցել է մարքեթինգի և բիզնես գաղափարների գեներացման դասընթացներ,իսկ այժմ մեր գործունեության տասնամյակի պատվին և մեծ պահանջարկի առկայությամբ պայմանավորված՝ որոշեցինք վերսկսել Brandon Academy-ի դասընթացները, որոնք հնարավորություն կտան սովորել ժամանակակից և պահանջված մասնագիտություններ։ Մենք մշակել ենք դասընթացների օպտիմալացված ծրագրեր, որոնք համատեղում են տեսական գիտելիքներ և հարուստ փորձի վրա հիմնված գործնական հմտություններ, և վստահ ենք, որ ուսումը կարող է լինել հետաքրքիր և որակյալ՝ շնորհիվ նորարարական մոտեցումների։ Brandon Academy-ում դասավանդում են բարձր մասնագիտական և անձնային որակներով օժտված դասընթացավարներ, ովքեր աշխատել են հարյուրավոր նախագծերի վրա և իրենց գործի վարպետներն են։Հիմնական դասախոսական կազմը Բրոնդոնի փորձառու աշխատակիցներն են, ովքեր համատեղ աշխատանքով ստեղծել են բազմաթիվ հաջողակ բրենդեր։ Մեր առաքելությունն է կրթել որակյալ և հմուտ մասնագետներ, ովքեր պատրաստ են նվաճել ոլորտն իրենց կրեատիվ մոտեցումներով և պրակտիկ հմտություններով։ Իսկ լավագույն ուսանողները կստանան նաև աշխատանքի առաջարկ և՛ Բրենդոն մարքեթինգային ընկերությունում, և՛ մեր հետ համագործակցող այլ ընկերություններում: